Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ք․ Սևան Աշոտ-Երկաթի փողոց թիվ 5 տան բնակիչ Էդիկ Վարդանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Վարդանյանին պատկանող՝ համայնք Սևան Աշոտ-Երկաթի փողոց թիվ 5 հասցեում գտնվող 285․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Հրաչիկի Վարդանյանին /ծնված` 15․01․1965թ./ պատկանող՝ համայնք Սևան Աշոտ-երկաթի փողոց թիվ 5 հասցեում գտնվող 454․1քմ մակերեսով հողատարածքը, որից 149․0քմ մակերեսով հողատարածքը ընդհանուր օգտագործման կից գտնվող 57․0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էդիկ Վարդանյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Էդիկ Վարդանյանին պատկանող 342․0քմ մակերեսով հողատարածքում 1965թ․ կառուցված 12․58քմ մակերեսով նկուղի /ներքին մակերեսը՝ 9․90քմ/, 117․01քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը 79․92քմ/, 22․68քմ մակերեսով օժանդակ շինության /ներքին մակերեսը՝17․90քմ/, 65․43քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը՝57․17քմ/ և 0․87քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Էդիկ Հրաչիկի Վարդանյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք ք․Սևան Աշոտ-Երկաթի փողոց թիվ 5 բնակելի տուն հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝524dec96-6228-4aa9-962e-1de4668ae028



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner