Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով Սևան համայնքի ղեկավարի՝18․09․2024թ․ թիվ N 2046-Ա որոշմամբ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 38 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված առևտրի սրահների զբաղեցրած հողատարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունք սահմանելու մասին` որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 38 հասցեում գտնվող 165․6քմ մակերեսով առևտրի սրահի և 18․3քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքի զբաղեցրած հողատարածքի նկատմամբ սահմանել բաժնային սեփականության իրավունք` 174․75 / 264․3 բաժնեմասով:
2. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 82 հասցեում գտնվող 80․4քմ մակերեսով առևտրի սրահի զբաղեցրած հողատարածքի նկատմամբ սահմանել բաժնային սեփականության իրավունք` 89․55 / 264․3 բաժնեմասով:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|