Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ, 63-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջները`
Համանքի 2012թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները` Ա. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐ 1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ / բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 4239 / պակասեցնել 1000.0հ. դրամ, հաստատել տարեկան 1200.0 հազ. դրամ. 2. Մշակութային միջոցառումներ կազմակերպման գծով ծախսեր / բաժին 08, խումբ 2, դաս 4, հոդված 4269 /, ավելացնել 200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 400.0 հազ. դրամ. 3. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում «Գ. Ա. Լ. և Ընկ.» ՍՊԸ / բաժին 08, խումբ 3, դաս 1, հոդված 4234 /, ավելացնել 600.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1800.0 հազ. դրամ. 4. Ընթացիկ դրամաշնորհ «Սևան» թերթի խմբագրություն» ՓԲԸ / բաժին 08, խումբ 3, դաս 2, հոդված 4638 / ավելացնել 200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1200.0 հազ. դրամ: Բ. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1. Հողի օտարումից մուտքեր, պակասեցնել 1625.6 հազ. դրամ հաստատել տարեկան 71870.0 հազ. դրամ: Գ. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐ 1. Համայնքի ղեկավարի աշխատակազմ` այլ հիմնական միջոցների ձեռք բերում / բաժին 01, խումբ 1, դաս 1, հոդված 5129 /, ավելացնել 400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 400.0 հազ. դրամ. 2. Փողոցների, մայթերի, հրապարակների փոսային հիմնանորոգման պարտքեր / բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113 /, պակասեցնել 1200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 20260.2 հազ. դրամ. 3. Ընդհանուր բնույթի գեոդեզիական, քարտեզագրման / կոորդինատների տեղադրման / ծախսեր / բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5134 /, ավելացնել 800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 800.0 հազ. դրամ: Դ. Սահմանել, որ համայնքի 2012թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի 2012թ. վարչական բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդ 1625.6 հազ. դրամի չափով ուղղվում է համայնքի 2012թ. ֆոնդային բյուջեի չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը: Ե. Հաստատել համայնքի 2012թ. ճշտված բյուջեն հետևյալ ցուցանիշներով` 1. Վարչական բյուջեի եկամուտներ` 414000.0 հազ. դրամ 2. Վարչական բյուջեի ծախսեր` 414000.0 հազ. դրամ 3. Վարչական բյուջեի դեֆիցիտը` 0.0 հազ. դրամ 4. Ֆոնդային բյուջեի եկամուտներ` 120870.0 հազ. դրամ, այդ թվում` 4.1 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 49000.0 հազ. դրամ 5. Ֆոնդային բյուջեի ծախսեր` 122495.6 հազ. դրամ 6. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտը` 1625.6 հազ. դրամ Զ. Հաստատել համայնքի 2012թ. բյուջեի ճշտված 1-6 հատվածները: / հատվածները կցվում են /
|