Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, հիմք ընդունելով քաղ․ Սեյրան Բաղդասարյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Սեյրան Բաղդասարյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող 0․1023հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

 1. Սեփականության իրավունքով Սեյրան Բաղդասարյանին պատկանող, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 0․1023հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից 2004թ. ինքնակամ կառուցված 33․97քմ մակերեսով կիսանկուղի /ներքին մակերեսը՝ 25․31քմ/ , 35․75քմ բնակելի տան /ներքին մակերեսը՝ 24․34քմ/, 2016թ․ կառուցված 24․13քմ ջերմոցի /ներքին մակերեսը՝ 21․32քմ/, 31․78քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը՝ 24․11քմ/, 37․80քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը՝ 32․74քմ/, 8․75քմ մակերեսով բաց պատշգամբի, 22․65քմ մակերեսով հարթակի, 39․19քմ մակերեսով ծածկերի, 0․65քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023CQ5ERA/՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ բնակելի շինության /կիսանկուղ, բնակելի տուն, բաց պատշգամբ, հարթակ, ծածկեր/ համար 874․0 դրամ, 1քմ օժանդակ շինությունների /ջերմոց, խորդանոց, պարիսպ/ համար 524․4դրամ։ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9c2be414-3ecf-4baa-abc9-f804b50f1dfa



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner