Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, հաշվի առնելով Սևան համայնքի առաջնահերթությունները` 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Սևան համայնքի կողմից 2024 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերին` 1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազի փողոցի ասֆալտապատում»; 2) «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզների վերանորոգում»; 3) «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում»; 4) «Դդմաշեն բնակավայրի մշակույթի տան վերանորոգում»; 5) «Սևան համայնքի Սևան քաղաքի մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերականգնում»; 6) «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում»; 7) «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցում և խորքային հորի կառուցում»: 8) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի գերեզմանոց տանող և Վարսեր բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում »; 2. Սահմանել, որ 1) ծրագրերի իրականացման համար համայնքային ներդրումները կատարվելու են Սևան համայնքի 2024թ. ֆոնդային բյուջեից; 2) ծրագրերի իրականացման հետ առնչվող փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |