Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 08.02.2024թ. N 9-Ա և 10-Ն որոշումներով և հիմք ընդունելով 06․05.2024թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք ք․Սևան, Տիգրան Մեծի փողոց 23 հողամաս հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակելի նշանակության 598 քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1769929 դրամ արժեքով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված ք․Երևան,Նորաշեն թաղամաս 9 շենք 51 բնակարանի բնակիչ Էդուարդ Հրաչյայի Այվազյյանին։ 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Էդուարդ Այվազյանին ` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: