Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 17.12.2024 ԹՎԱԿԱՆԻ N 169-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը, ներկայացված զեկուցագրերի վերաբերյալ եզրակացությունները՝ 

1. Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ 2025թվականի հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը» N 169-Ա որոշման 6, 13, 14, 15, 18 հավելվածներում հետևյալ կատարել լրացումները և փոփոխությունները՝
1) «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 5-րդ և 6-րդ տողերում «0.68 դրույքային միավորը» կարդալ «0.77 դրույքային միավոր»,
2) «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մարտի 1-ից ավելացնել այգեպանի հաստիք՝ 0,5 դրույքային միավոր,
3) «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մարտի 1-ից ավելացնել բանվորի հաստիք (Գագարին բնակավայր)՝ 1 դրույքային միավոր,
4) «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակի 3-րդ, 4-րդ և 14-րդ տողերում «0,75 դրույքային միավորը» կարդալ «0,5 դրույքային միավոր», 6-րդ և 12-րդ տողերում «0,75 դրույքային միավորը» կարդալ «1 դրույքային միավոր»,
5) «Սևան համայնքի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մարտի 1-ից ավելացնել հագուստի մոդելավորում խմբակի խմբավարի 1 հաստիք՝ 1 դրույքային միավոր:
2. ՀՈԱԿ-ների տնօրեններին` հաստիքացուցակներում ներառել հաստիքների ավելացում, կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել հաստատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner