Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2022թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն որոշմամբ սահմանված օրինակելի հաստիքացուցակը, «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը՝ 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում սահմանել հատուկ մանկավարժի (լոգոպեդի) 1 հաստիք՝ 0.5 դրույքով: 2. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ 2024թվականի մայիսի 1-ից կազմակերպության հաստիքացուցակում ներառել սահմանված հաստիքը և ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |