Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի N 33-Ա որոշմամբ սահմանված Կարգը, նկատի ունենալով Սևան համայնքում հաշվառված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համայնքապետարան ներկայացրած դիմումները, դիմումներին կից մայր գումարների վճարման փաստը հաստատող անդորրագրերը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել հողի հարկի և գույքահարկի արտոնություններ` համաձայն հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: |