Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 23.05.2011թ. թիվ 2 նիստի «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 16 որոշումը` որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց, 1 շենք, 8 հասցեում գտնվող 67․22քմ մակերեսով բնակարանը /վկայական՝ 28022025-05-0053/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց, 1 շենք թիվ 8 բնակարանի բնակիչներ Սմբատ Արտավազդի Առաքելյանին, Լյուդվիգ Արտավազդի Առաքելյանին, Հռիփսիկ Արտավազդի Առաքելյանին, Արտավազդ Լյուդվիկի Առաքելյանին, Անահիտ Հենրիկի Առաքելյանին :
2. Քաղաքացիների հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։