Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․03․2022թ․ N24 եզրակացությունը՝ 1. Սեփականության իրավունքով Անուշավան Սերյոժայի Սիմոնյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Գեղամավան հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 7.52635հա մակերեսով, կադաստրային 05-024-0291-0016 ծածակագրով, այլ հողամաս գործառնական նշանակություն ունեցող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքներ հողերի նպատակային նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ 2. Նշված փոփոխությունն արտացոլել Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |