Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի բնակիչ Մերուժան Մինասյանի դիմումը՝ 1. Գեղարքունիք մարզ, համայնք Ծովագյուղ, Թերակղզի, Ծովագյուղ, 6.7 կմ թիվ 1 հողամաս հասցեում գտնվող, 0.1853հա մակերեսով գյուղատնտեսական` նպատակային նշանակության հողամասից /վկայական՝ 06052015-05-0031/ 0.006555հա նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ` գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |