Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղաքացի՝ Մայիս Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող Սևան համայնք, ք․Սևան Օղակաձև փողոց, թիվ 24 կենցաղի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 27052024-05-0070/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան Օղակաձև փողոց, թիվ 24 կենցաղի տուն հասցեում գտնվող 1․0000հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 0․5400հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Օղակաձև փողոց, թիվ 24 / 1 կենցաղի տուն հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 0․4600հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Օղակաձև փողոց, թիվ 24 / 2 հողամաս հասցե։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։