Սևանի համայնքապետարանում քննելով «Նառա» ՍՊԸ տնօրեն Գագիկ Ստեփանյանի նկատմամբ հաարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի
06.09.2024թ․ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության կողմից կազմվել է արձանագրություն այն մասին, որ քաղաքացի Սևակ Ստեփանյանին կառուցապատման իրավունքով պատկանող տարածքում առկա են մետաղական շինություններ, 13 հատ տնակներ, և տեղադրված են 33 հատ տաղավարներ։Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Նառա» ՍՊԸ տնօրեն Գագիկ Ստեփանյանը 20․08․2007թ․ թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ կնքել է հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը 25 տարի ժամկետով։ Տեղադրված շինությունների առկայությունը ուսումնասիրվել է Սևանի համայնքապետարանի հանձնախմբի կողմից ըստ որի արձանագրվել է որ տարածքում առկա են ոչ հիմնական մետաղական 9 հատ շինություններ, 37 հատ տաղավարներ և 5 հատ ազբոշիֆերից տնակներ։ Ոչ հիմնական շինությունների տեղադրման ժամանակ թաց շինարարական աշխատանքներ չեն իրականացվել։ Մնացած հարցերի պարզաբանման նպատակով քաղաքացի Գագիկ Ստեփանյանը հրավիրվել է քաղաքապետարան բացատրություններ տալու համար։ Սակայն չի ներկայացել։ Վարչական վարույթը սահմանված կարգով ավարտելու համար, անհրաժեշտ է համարվել քաղաքացու ներկայությունը Սևանի համայնքապետարանում։ Այդ փաստով հարուցված վարչական վարույթը կասեցվել է։ Կասեցման ընթացքում հայտնի է դառնում, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը» 21․11․2024թ․ «Նառա» ՍՊԸ-ին պատկանող տարածքում իրականացրել է ստուգում։ Ստուգման ակտը Սևանի համայնքապետարան է ներկայացրել Գագիկ Ստեփանյանի լիազորված անձ Սևակ Ստեփանյանը (լիազորագրերը առկա է)։ Ըստ ստուգման ակտի Բնապահպանական և ընդերքի տեսչության կողմից խախտումներ չեն հայտնաբերվել։Հիմք ընդունելով ստուգման ակտը, քաղաքացին խնդրել է համայնքապետին իրեն ազատել վարչական պատասխանատվությունից, վարչական խախտման բացակայության հիմքով։ Ստուգման ակտի բովանդակությունից պարզ է դառնում, որ առկա ոչ հիմնական շինությունները տեղադրվել են 2000-ական թվականներից։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության, իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․) սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին համապատասխան։ 16.12.2021 թվականի ՀՕ-401-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Վերը շարադրվածը հավասարապես վերաբերվում է ոչ հիմնական շինությունների տեղադրմանը, քանի որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ 401-Ն օրենքով կատարված փոփոխությունները, օրենսգրքի 154-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ ոչ հիմնական շինությունների տեղադրման համար սանկցիա վարչական պատասխանատվություն սահմանելու մասին նախատեսված չի։ Միաժամանակ հիմնավորվում է այն փաստը, որ քաղաքացի Գ․ Ստեփանյանը խախտել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N896-Ն որոշման պահանջները։ Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N896-Ն որոշման պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել Գագիկ Ստեփանյանից հողատարածքի քաղաքաշինական կառուցապատումը ողջամիտ ժամկետում համապատասխանեցնել ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2001 թվականի 896-Ն որոշման պահանջներին։ 2․ Սույն որոշման 1-ին կետի պահանջը ողջամիտ ժամկետներում չկատարելու դեպքում, պահանջել Գարիկ Ստեփանյանից ապամոնտաժելու գոյություն ունեցող ոչ հիմնական շինությունները։ 3․ Սույն որոշման 2-րդ կետի պահանջը չկատարելու դեպքում, հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15-օրյա ժամկետում և վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։