Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 11․12․2023թ․ տրված N 2-6 դրական եզրակացությունը՝ և հիմք ընդունելով քաղ. Նաիրա Հայկարամի Համբարձումյանի լիազոր անձ Կարեն Լևոնյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Նաիրա Հայկարամի Համբարձումյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Չկալովկա, 8-րդ փողոց, 2 հասցեում գտնվող 7․49056հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Չկալովկա, 8-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 7․49056հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հողատարածքի /վկայական՝08012025-05-0063/ նպատակային նշանակությունը, որը ըստ N ԱՏ–08012025-05-0750 տեղեկանքի՝ հանդիսանում է գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության հողատարածք, նպատակային նշանակությունը փոխել հատուկ պահպանվող տարածքների՝ նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված՝ գործառնական նշանակության հողատարածքի։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։