Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.20082. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդված 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ Կառավարության 29․12․2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մարտիկ Հովհաննիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ թիվ N 10 նիստի որոշմամբ՝ Ադելա, Արմեն և Շահեն Հովհաննիսյաններին անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված 2600քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մարտիկ Վազգենի Հովհաննիսյանին /ծնված՝08․03․1962թ․/, պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ՝ Լճաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Ադելա Հրանտի Հովհաննիսյանին /ծնված`29.03.1967թ./, Արմեն Մարտիկի Հովհաննիսյանին /ծնված 05.09.1989թ․/, Շահեն Մարտիկի Հովհաննիսյանին / ծնված 05.09․1988թ․/, սեփականաշնորհված 2600քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 48․5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ադելա, Մարտիկ, Արմեն և Շահեն Հովհաննիսյանների սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Ադելա, Մարտիկ, Արմեն և Շահեն Հովհաննիսյաններին պատկանող 2648․5քմ մակերեսով հողատարածքում 1972թ․-ին կառուցված 162․47քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 122․65քմ/, 113․19քմ մակերեսով հացատունը /ներքին մակերես 83․77քմ/, 41․07քմ մակերեսով անասնաշենքը N 1 /ներքին մակերեսը 36․49քմ/, 28․80քմ մակերեսով անասնաշենքը N2 /ներքին մակերեսը 25․93քմ/ ճանաչել Ադելա, Մարտիկ, Արմեն և Շահեն Հովհաննիսյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Լճաշեն 14-րդ փողոց թիվ 2 բնակելի տուն հասցե: 3. Սևան համայնք, գ. Լճաշեն 14-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 2648․5քմ մակերեսով հողատարածքում 2002թ․-ին կառուցված 47․29քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը 41․1քմ/, 9․03քմ մակերեսով աստիճանահարթակը, 15․26քմ մակերեսով անասնաշենքը/ներքին մակերեսը՝11․0քմ/, 5․96քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը՝5․34քմ/, 14․88քմ մակերեսով ծածկը և 17․68քմ մակերեսով պարիսպները ճանաչել ինքնակամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6b9b2e82-89b0-4d94-8968-8e52787822fd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner