Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը՝ որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 31 / 3 հասցեում գտնվող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման՝ գործառնական նշանակության 0․0945հա մակերեսով հողատարածքի /վկայական՝ 03112017-05-0045/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակության։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։