Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով` 1. Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործող լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունների մատուցման դիմաց 1 երեխայի հաշվով սահմանել 600 դրամ: 2. Լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունները կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան որոշումների հիման վրա: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |