Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջների, հաշվի առնելով, որ Ծաղկունք բնակավայրի բնակչության ջրամատակարարումը ներառված չէ «Հայջրմուղկոյուղի» ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Սևանի համայնքապետարանի միջև 01.11.2023թ. կնքվել է N 184827711 պայմանագիրը, որի գործողության ժամկետ է սահմանված ջրամատակարարման ցանցի կառուցման և հանձնման ավարտը, 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համար սահմանել ջրամատակարարման, ջրահեռացման ժամանակավոր տեղական վճար՝ 1խմ՝ 180 /մեկ հարյուր ութսուն/ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է 2024թվականի հունվարի 1-ից: |