Ղեկավարոլով «Տեղական ինքնակառավարմն մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 23․05․2011թ․ թիվ N 2 նիստի «Համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանները անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 16 որոշումը՝ որոշում եմ․
1. Ի կատարումն Սևան համայնքի ավագանու՝ 23.05.2011թ․ թիվ 2 նիստի թիվ 16 որոշման՝ մարզ Գեղարքունիք, Սևան համայնք, ք․ Սևան, գ․ Գագարին, Գայի փողոց 1 շենք 44 բնակարան հասցեում գտնվող 46.73քմ մակերեսով բնակարանն / վկայական՝ 18042025-05-0034/ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել/ նվիրել/ Սիլվա Սիմոնի Աբելյանին և Հայկ Արթուրի Կյուրեղյանին։ 2. Քաղաքացիների հետ կնքել բնակարանի նվիրատվության պայմանագիր։ 3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։