Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 37-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 2019 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը կից հավելվածով` 1. Վերացնել իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում հայտաբերված խախտումները, և սահմանված ժամկետներում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել տեղեկատվություն խախտումների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |