Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
15/10/2025
Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունքի նախակրթարան

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան: Ինչպես հայտնել է նախարարությունը, Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով: Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը կկազմի 85 տոկոս: Անդրադարձ է եղել նաև համընդհանուր ներառական միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների առկայության, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման ծրագրերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է՝ տարեցտարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկվում նախադպրոցական կրթության համակարգում: Նա նաև տեղեկացրել է՝ վերակառուցվող և նորակառույց բոլոր հաստատություններում ներառական միջավայրի ապահովումը պարտադիր պահանջ է: Արաքսիա Սվաջյանը նաև ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների, ինչպես նաև նախակրթարանների երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը՝ գիտելիք ստանալով ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armtimes.com/hy/article/323857?fbclid=IwY2xjawNdYa9leHRuA2FlbQIxMQABHm1uPtDYu5UiuY25hkAXkHlkeCpvR_Z1QjQngJP1Tk3W0wUzV37xu6l4DVw9_aem_8yBoNwywosAE9qyjNKjBAg

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner