Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Հրաչյա Քոչարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 5 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 24102023-05-0049/ զբաղեցրած 0․004843հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 5 հասցեում գտնվող 0․004843հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 17 հասցեում գտնվող 0․00116հա մակերեսով /վկայական` 28072025-05-0023/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 2887.5դրամ վճարելու պայմանով օտարել Հրաչյա Ռուբիկի Քոչարյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: