Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Էմմա Միքայելյանի դիմումը` Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ Էմմա Միքայելյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.0082հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Էմմա Ջիվանի Միքայելյանին / ծնված` 03.07.1940թ./ սեփականաշնորհված և իր կողմից փաստացի օգտագործվող 0.06503հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էմմա Միքայելյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Էմմա Միքայելյանին պատկանող 0.06503հա մակերեսով հողատարածքում 1954-1988թթ․ կառուցված 161.48 քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 119.34քմ/, 10.70քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 8.64քմ/, 22.91քմ մակերեսով սան հանգույցը /ներքին մակերեսը՝ 17.07քմ/, 10.07քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝ 7.36քմ/, 82.60քմ մակերեսով անասնագոմը/ներքին մակերես61.68քմ/, 41.09քմ մակերեսով ծածկերը, 16.55քմ մակերեսով հարթակը, 5.01քմ մակերեսով պարիսպը ճանաչել Էմմա Միքայելյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Լճաշեն, 1-ին փողոց թիվ 26 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Էմմա Միքայելյանին պատկանող 0.06503հա մակերեսով հողատարածքում 2022թ․ կառուցված 38.07քմ մակերեսով օժանդակ շինությունը / ներքին մակերեսը՝ 34.55քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։