Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի 1-ին փողոց թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը համայնքային սեփականություն ճանաչելու և համայնքային սեփականություն ճանաչված անշարժ գույքը «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին` 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն ճանաչել Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի 1-ին փողոց թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը: 2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Սևան համայնք, գ. Չկալովկա 1-ին փողոց, թիվ 9 հասցեում գտնվող, 305.69քմ մակերեսով անշարժ գույքը /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/ և 0.14 հա մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |