Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնք, գ. Գագարին, Բաղրամյան փողոց թիվ 2 շենք, 14 բնակարան հասցեում հաշվառված Արման Գենիկի Սաղաթելյանի դիմումը, դիմումին կից Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2025թվականի հունվարի 15-ին քաղաքացուն ուղարկված «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասին» որոշումը՝ 1. Գույքահարկի արտոնություն կիրառել Սևան համայնք, գ. Գագարին, Բաղրամյան փողոց թիվ 2 շենք, 14 բնակարան հասցեի բնակիչ Արման Գենիկի Սաղաթելյանի (ՀՎՀՀ՝ M0065675 (2020թվական), ՀԾՀ՝ 4008820906) նկատմամբ և զիջել NISSAN TEANA մակնիշի 81AR800 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով 2020 թվականից մինչև 2025 թվականի հունվար ամիսը ներառյալ ապառքը և գոյացած տույժը՝ 234.024 (երկու հարյուր երեսունչորս հազար քսանչորս) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |