Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 36 / 4 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ N11022025-05-0063/ սահմանները ( Տեղադիրք), ուղղելու մասին, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, գ․Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 36 / 4 հողամաս հասցեում գտնվող հողատարածքի սահմանները:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։