Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՄԱՇՏՈՑՆԵՐԻ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՄՄՄընդՌ» ՍՊԸ–ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ) ենթակետի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, Սևանի համայնքապետի 05.03.2025 թվականի թիվ 479-Ա որոշմամբ 2-րդ կետի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ «ՄՄՄընդՌ» ՍՊԸ–ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքը հանդիսանում է «Սևան ազգային» պարկ ՊՈԱԿ–ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող բնության հատուկ պահպանվող տարածք որոշեցի

1. Պահանջել «ՄՄՄընդՌ» ՍՊԸ–ի տնօրեն Սեյրան Գուլանյանից ապամոնտաժելու (քանդելու) ՍՊԸ–ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ շինությունները։ 2. Պահանջել «ՄՄՄընդՌ» ՍՊԸ–ի տնօրեն Սեյրան Գուլանյանից շինությունները ինքնակամ ապամոնտաժել մինչև սույն թվականի հուլիսի 15-ը։ 3.Սույն որոշման 2-րդ կետի պահանջը չկատարելու դեպքում, ինքնակամ շինությունների քանդման հարցը լուծել օրենքով սահմանված կարգով։ 4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner