Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գառնիկ Մարգարյանի դիմումը` Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 18․02․2003թ․ թիվ 2 նիստի որոշմամբ՝ Գառնիկ, Բավական և Արսեն Մարգարյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 67․2քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ սեփականության իրավունքի ճանաչման մասին որոշում եմ.
1. Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 18․02․2003թ․-ի թիվ N 2 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Գառնիկ Վաղոյի Մարգարյանին /ծնված` 25.07․1955թ․/, Բավական Սաշիկի Մարգարյանին /ծնված` 30.10․1960թ․/, Արսեն Գառնիկի Մարգարյանին /ծնված` 18.07․1984թ․/, սեփականաշնորհված 1200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 67․2քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Գառնիկ, Բավական և Արսեն Մարգարյանների սեփականության իրավունքը տրամադրել Սևան համայնք, գ․ Վարսեր, 12-րդ փողոց թիվ 94 հողամաս հասցե։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։