Քննարկելով համայնքների միավորման գործընթացը, այլ համայնքների հետ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի միավորման նպատակահարմարության հարցը, արտահայտելով համայնքի բնակչության դիրքորոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով՝  1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակչությանն ուղղված ուղերձ՝ համաձայն N 1 հավելվածի:  2. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին ուղղված ուղերձ՝ համաձայն N 2 հավելվածի:  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:  |