Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1. Սևան համայնքի ավագանու՝ 10.03.2021թ. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը, դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին» N26-Ա որոշման 1-ին կետում «, Սևանի տարածաշրջանում դիակների դիահերձման և կենդանի անձանց, ինչպես նաև դիակների դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու» բառերից հետո լրացնել «առաջնահերթ ախտաբանաանատոմիական դիահերձումների ծառայություններ մատուցելու» բառերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |