Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սոֆիկ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն հասցեում գտնվող / վկայական՝ 1124035, տրված՝ 09.11.2001թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 / 1 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։