Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ. Լիանա Մարգարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 26 / 8 հասցեում գտնվող ավտոտնակի՝ օգտագործման իրավունքով զբաղեցրած 0․00370հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 05-004-0022-0032/ հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 26 / 8 հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
. Օգտագործման իրավունքով Լիանա Մարգարյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 26 / 8 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 0․00370հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, 1քմ՝ 2887․5 դրամ վճարելու պայմանով օտարել Լիանա Ժորայի Մարգարյանին: 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: