Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում 16 տարի օգոստոսի 28-ին նշվել է գյուղական համայնքի, 2022 թվականից հետո՝ բնակավայրի օրը. 1. Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի ավանդույթները, ազգային արժեքները պահպանելու նպատակով օգոստոսի 28-ը սահմանել Զովաբեր բնակավայրի օր: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |