Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հրանտ Գուլանյանի դիմումը` Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․07․1991թ․-ի թիվ N 4 նիստի որոշմամբ Հրանտ և Ժորա Գուլանյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2000քմ մակերեսով հաղատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.
1. Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 14․04․1991թ․-ի թիվ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար, Հրանտ Արմենակի Գուլանյանին /ծնված` 00.00․1930թ./, Ժորա Հրանտի Գուլանյանին /ծնված` 13.02.1978թ./, սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 1944․8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Հրանտ և Ժորա Գուլանյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Հրանտ և Ժորա Գուլանյաններին պատկանող 1944․8քմ մակերեսով հողատարածքում 1982թ․-ին կառուցված 164․83քմ մակերեսով կիսանկուղը/ներքին մակերես 131․46քմ/, 1982-1975թթ․-ին կառուցված 201․57քմ մակերեսով կառուցված բնակելի տունը /ներքին մակերեսը 164․48քմ/․ 1985թ․-ին կառուցված 6․65քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը5․19քմ/․ 1990թ․-ին կառուցված 56․47քմ մակերեսով ջերմոցը /ներքին մակերեսը51․69քմ/ և 1982թ․-ին կառուցված 26․87քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել՝ Հրանտ և Ժորա Գուլանյանների սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Ծովագյուղ 11-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 3 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։