Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Գեղամ Գեղամյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, գ․ Վարսեր հասցեում գտնվող, 05-086-019-003 կադաստրային ծածկագրով /վկայական՝ 1057164, տրված 31.08.2004թ․/ և Գեղարքունիքի մարզ, գ․ Վարսեր հասցեում գտնվող, 05-086-018-002 կադաստրային ծածկագրով /վկայական՝ 1057166, տրված 31.08.2004թ․/ անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ․ Վարսեր հասցեում գտնվող, 05-086-019-003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Վարսեր, 8-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 3 բնակելի տուն հասցե:
2 Գեղարքունիքի մարզ, գ․ Վարսեր հասցեում գտնվող, 05-086-018-002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Վարսեր, 8-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 4 հողամաս հասցե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։