Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք թիվ 1 տան բնակիչ Գուրգեն Վարդանյանի դիմումը` Վարսերի պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման հանձնաճողովի՝ 18․02․2003թ․ թիվ 2 նիստի առձանագրության իրեն հատկացված, Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր հասցեում գտնվող տնամերձ հողամասի /05-086-0009-0015 ծածկագիր/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր հասցեում գտնվող տնամերձ հողամասի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Վարսեր, 12-րդ փողոց թիվ 110 հողամաս հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գուրգեն Վարդանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: