Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի`  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի արտադպրոցական, նախադպրոցական, մշակութային հիմնարկներում մատուցվող ծառայությունների վճարները` համաձայն թիվ 1, 2 հավելվածների:  2. Սահմանել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման վճարների չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ին:  |