Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 72


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՍԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺՊԻՏՆԵՐ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սևան համայքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին` 

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Վարսեր համայնք, 7-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող, 1040.78քմ մակերեսով անշարժ գույքը /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/ և 4.276 քմ մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner