Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 60


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՄԵԼԻՔ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 13-Ա որոշմամբ սահմանված Չափորոշիչները, Սևան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձաց պատճառված վնասների գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի կողմից Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի բնակիչ Մելիք Գևորգի Բաբայանին պատկանող երինջների՝ թափառող կենդանիների կողմից վնասելու և վնասների ուսումնասիրության արձանագրման արդյունքները, Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված տեղեկանքը, տեղականքին կից լուսանկարները, բնակչի դիմումը՝ 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն, 1 փողոց, 9 նրբանցք, 13 տուն հասցեում հաշվառված բնակիչ Մելիք Գևորգի Բաբայանին, որպես վնասի մասնակի հատուցում՝ տրամադրել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner