Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2025 թ.

Ք․ ԷՋՄԻԱԾԻՆ ՇՈԼՍԽՈՎԻ 6Ա ԲՆԱԿԻՉ ՌՈՒԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Ռուդիկ Ավետիսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված շինությունների առկայության փաստը պարզեցի

12.04.2025 թվականին և 23.04.2025 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի գրությունների հիման վրա ուսումնասիրվեց քաղաքացի Ռուդիկ Ավետիսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված շինությունների փաստը։ Պարզվեց որ, քաղաքացին խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտմբերի 24-ի N 896-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իրեն պատկանող հողատարածքում /պայմանագիր 10.11.2004թ․/ առանց շինարարության (տեղադրման) թույլտվության տեղադրել է շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական» օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Ռուդիկ Ավետիսյանից ապամոնտաժելու (քանդելու) հողատարածքում տեղադրված ինքնակամ շինությունները։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner