Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով «ՊՐԵԶԻԴԵՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ–ի տնօրեն Ս․ Բարսեղյանի դիմումը` սեփականության իրավունքով «ՊՐԵԶԻԴԵՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ–ին պատկանող, Սևան համայնք, գյուղ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 60 / 1 հասցեում գտնվող, բնակավայրի այլ հողեր՝ գործառնական նշանակություն ունեցող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, գյուղ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 60 / 1 հասցեում գտնվող բնակավայրի այլ հողեր՝ գործառնական նշանակություն ունեցող 0․0557հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել` հասարակական կառուցապատման: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: