Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 28․04․2022թ. N 597-Ն որոշման 3-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Լուսինե Բարսեղյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցի փողոց թիվ 16 / 55 հասցեում գտնվող երկհարկանի մանսարդային հարկով խանութի գործառական նշանակությունը փոխելու, անշարժ գույքը առանձնացնելու և առանձնացված հատվածների համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցի փողոց թիվ 16 / 55 հասցեում գտնվող 75․9քմ մակերեսով խանութը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել երկու միավոր գույքի և տրամադրել հասցեների՝
1) առաջին միավոր՝ 27․90քմ մակերեսով գույքի համար տրամադրել համայնք Սևան ք․ Սևան , Ս․ Սևանեցու փողոց թիվ 16 / 55 խանութ հասցե;
2) երկրորդ միավոր՝ 48քմ մակերեսով գույքի գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան և տրամադրել համայնք Սևան ք․ Սևան , Ս․ Սևանեցու փողոց թիվ 16 / 64 բնակելի տուն հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։