Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրենի գրությունը` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում կենտրոն հիմնելու մասին, հաշվի առնելով որ ծրագիրը գործելու է անվճար հիմունքներով, ծրագրում ընդգրկվելու են 12-ից 18 տարեկան երեխաներ, այն նպաստելու է տեղեկատվական ստեղծարար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճին, երեխաների համար ստեղծելու են նոր հնարավորություններ` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի 4 փողոց, տուն 7 հասցեի հարակից տարածքից առանձնացնել 150քմ հողատարածք և անհատույց օգտագործման հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին` «Թումոն տուփի մեջ» ծրագրի շրջանակներում նոր Թումո կենտրոն կառուցելու համար: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |