Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Համաձայնություն տալ միանալու Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և առաջարկել համայնքի ղեկավարին՝ ստորագրելու համապատասխան փաստաթղթերը։ 2. Կազմակերպել «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման աշխատանքները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |