Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Անդրանիկ Առաքելյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր հասցեում գտնվող /վկայական՝695344, տրված՝ 31․05․2001թ․/ առանձնատան համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր հասցեում գտնվող առանձնատան համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Զովաբեր, 1-ին փողոց, թիվ 36 բնակելի տուն հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|