Այսօր: Կիրակի, 30 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հունիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, և հիմք ընդունելով Վարդուհի Կոստանյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Վարդուհի Կոստանյանին պատկանող՝ Գեղարքունիքի մարզ համայնք Զովաբեր 4-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող 0․301հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ. 

 1. Սեփականության իրավունքով Վարդուհի Վոլոդյայի Կոստանյանի պատկանող համայնք Զովաբեր 4-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 0․301հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատիրոջ կողմից 2010թ.-ին ինքնակամ կառուցված 41․70քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը 33․86քմ/, 9․85քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերես 5․38քմ/, 38․40քմ մակերեսով ավտոտնակի/ներքին մակերեսը 29․12քմ/, 32․55քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ հաշվառման /հաշվառման տեղեկանք 2023HFS27Y/ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1-քմ բնակելի շինության համար 874․0 դրամ՝ 1քմ օժանդակ շինությունների համար՝ 524․4դրամ 2. Գեղարքունիքի մարզ համայնք, Զովաբեր 4-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող 0․301հա մակերեսով հողատարածքում՝ 05-035-0008-0018-002 ծածկագրով ավտոտնակի քանդման աշխատանքները ճանաչել օրինական։ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c50c4b69-5d52-4d5b-a227-b548f668cbf4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner