Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Էդվարդ Սարգսյանի հայտը` Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք, Սևան-Երևան մայրուղի 20 հասցեում գտնվող 0.1հա բնակավայրի նպատակային նշանակություն ունեցող հողամասի /վկայական՝ 25122019-05-0043/ նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու վերաբերյալ՝ 1. Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք, Սևան-Երևան մայրուղի 20 հասցեում գտնվող 0.1հա մակերեսով բնակավայրի՝ նպատակային նշանակություն, հասարակական՝ գործառնական նշանակություն ունեցող հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |