Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` 05-040-0253-0001 կադաստրային ծածկագրով /գ․ Լճաշեն/, 0․007055հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կատարել պետական գրանցում: 2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 3-րդ կետի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։