Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին / տնօրեն՝ Ա․ Հակոբյան / տրամադրել շինարարության թույլտվություն Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 4-րդ փողոցի ցածր ճնշման ստորգետյնա գազատարի վերատեղադրման համար :
2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օրառաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։